Պաշտպանը նամակ է ուղարկել արդարադատության նախարարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, որտեղ ասվում է. «Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 21.01.2009թ. հանդիպել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանք կրող Հ. Հակոբյանին, որը հայտնել է, որ իր մոտ առկա է արտահայտված դիզբակտերիոզ, ցավեր երիկամների և աղիների հատվածում: Հայտնել է նաև, որ այդ ցավերն անտանելի են, որոնց հետևանքով նա ջղաձգվում է:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ քննարկել Հակոբ Հակոբյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժհետազոտման նպատակով տեղափոխելու նպատակահարմարության հարցը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել