Քարահունջում 40 տուն փլուզման եզրին է
Հունվարի 21-ին Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղում տեղի ունեցած ցանկապատի փլուզման պատճառով անհնար է դարձել գյուղի բնակիչներ Վաչագան Մկրտչյանի` 5 հոգանոց ու Յուրիկ Հարությունյանի 10 հոգանոց ընտանիքների բնակեցումը իրենց տներում:
Յու. Հարությունյանի ընտանիքի անդամները սակայն դեռեւս իրենց տանն են, քանի որ հնարավոր է բնակվել: Այս մասին ՀԵՏՔ-ի թղթակցին հեռախոսով ասաց Քարահունջի գուղապետ Լուսինե Ավետյանը: Հիշեցնենք, որ Վ. Մկրտչյանին պատկանող տան քարե ցանկապատը` 24 քմ մակերեսով, եւ դարպասը, ինչպես նաեւ վնասել հարեւանների ցանկապատերը: Նախնական տվյալներով` փլուզումը տեղի է ունեցել գրունտի սողանքի հետեւանքով: Ըստ գյուղապետի` սողանքերը ի հայտ են եկել դեռեւս անցած դարի 70-ական թվականներին: 2004թ-ին կառավարության կողմից անցկացված մոնիտորինգից հետո վթարային 170 առանձնատուն գնահատվեց որպես 3-րդ աստիճանի վթարայնության: Հիմա այդ տները 4-րդ աստիճանի վթարայնության են: «170 տուն գտնվում է սողանքային վտանգավոր գոտում, որից 40-ը փլման եզրին են: Նաեւ ասեմ, որ 2007թ-ին 7 ընտանիք կառավարությունից ստացել է փոխհատուցում ու տեղափոխվել նոր գյուղատեղի»,-ասաց տիկին Ավետյանը: Նշենք, որ Քարահունջը ունի 1300 բնակիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել