HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ շրջանակում ծավալվող գործընթացներին

«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ շրջանակում ծավալվող գործընթացներին: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բարձրագույն մակարդակով մասնակցել է ԱՊՀ շրջանակում տեղի ունեցած պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։ Փաստաթղթում մատնանշվում է, որ 2008 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցերով եղել է Ուկրաինայում, Ղրղզստանում և Ղազախստանում. «ՀՀ նախագահն այցելել է Ղրիմ` Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակի արարողությանը: Այցելության ընթացքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ»։ Նաեւ տեղի էր ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Աստանա և հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ. «Հայկական կողմն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ԱՊՀ տնտեսական զարգացման Հայեցակարգի մշակմանն ու ընդունմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter