HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթար՝ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին

Այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհահատվածի 10-րդ կմ-ում միմյանց են բախվել «ԳԱԶ 31-10» և «ՎԱԶ 21-03» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության 5-րդ սպայական վաշտի ոստիկանության լեյտենանտ, հետաքննության գծով տեսուչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում «Հետքին» հայտնեց, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

«Վթարի մեղավորը կպարզվի հետաքննությունից հետո: Հիմա դեռևս չեմ կարող ասել՝ ինչի հետևանքով է առաջացել վթարը»,- ասաց հետաքննության գծով տեսուչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter