Ադրբեջանական հարձակում հայկական ինտերնետ պորտալների վրա
«Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարությունը
Սկսած հունվարի 20-ից, երբ Ադրբեջանում այդ օրը հայտարարված է «սգո օր», հայկական ինտերնետ պորտալները ենթարկվում են ադրբեջանական հակերների հարձակումներին: Ադրբեջանական ինտերնետային հրապարակումներում անհասկանալի հպարտությամբ պատմվում է ավելի քան 100 հայկական կայքերի ջարդման մասին (http://www.day.az/news/hitech/144353.html): Սակայն Ադրբեջանի կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, հասկանալով, որ այդ գործողությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար, կասկածի տակ առավ հիշյալ գործողությունները ադրբեջանական կողմին վերագրելու փաստը: Նա հայտնեց, որ Ադրբեջանը միացած է կիբերհարձակումների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիային: Համարելով, որ այդ փաստը բավարար է, Ալի Աբասովը շարունակել է. «Մեր երկիրը պահպանում է այդ կոնվենցիան: Եվ ուզում եմ հայտնել, որ հայկական կայքէջերի ջարդումները չեն իրականացվել Ադրբեջանի կողմից: Լավ կլիներ, որ Հայաստանը այդ ամենի պատճառները փնտրեր ինչ-որ այլ տեղ, բայց ոչ Ադրբեջանում» (http://www.day.az/news/hitech/144469.html):
Բացի այդ, «Միտք» վերլուծական կենտրոնը, որի աշխատանքներն արդեն երկու օր է, ինչ խոչընդոտվում են ադրբեջանցի հակերի կողմից, ոչ մի կասկած չունի, որ դա ադրբեջանցի մասնագետների գործն է:
«Միտք» վերլուծական կենտրոնը հայտնաբերել է կազմակերպության կայքը ջարդող հանցագործին: Նա Բաքվի բնակիչ Բախրան Ախունդովն է (deutsche1988, հեռ.`( (050) 722 23 33, (012) 418 540, ICQ: 401147536). Մեր մոտ նույնպես ոչ մի կասկած չկա այն մասին, որ ադրբեջանական հակերները հովանավորվում են կառավարական կազմակերպությունների կողմից` «մաքրելով» իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ արդեն ՀՀ-ի տարածքից:
«Միտք» վերլուծական կենտրոնը կոչ է անում միջազգային կազմակերպություններին և շահագրգիռ կառույցներին` աջակցել հայկական ինտերնետային կայքէջերի` ադրբեջանական հակերային հարձակումները կանխելու գործընթացին, ինչպես նաև պահանջել պատասխանատվության ենթարկել հանցագործներին:
Մենք շնորհակալ ենք տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետներին`ադրբեջանական ԶԼՄ-ի նկատմամբ պատասխան գործողություններ չձեռնարկելու համար: Մենք կոչ ենք անում նրանց հետագայում ցուցաբերել զսպվածություն և չտրվել ադրբեջանական հակերների սադրանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել