Երկու դեպքում էլ մահվան պատճառը թմրամիջոցն է
Նախորդ տարվա նոյեմբերի 14-ին «Շտապօգնության» ենթակայան էր տեղափոխվել տանը հանկարծամահ եղած 37-ամյա Յուրի Մերաբյանի դիակը: Իսկ դեկտեմբերի 2-ին Բագրատունյաց փողոցի 17 շենքի 126 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 34 տարեկան Էդգար Ադամյանը մահացել էր հենց հիվանդանոցում:
Երկու դեպքով էլ երեկ ստացվել է փորձագետի եզրակացությունը, ըստ որի` Յուրի Մեհրաբյանի մահը վրա է հասել սուր թունավորում` անհայտ էթիոլոգիայի դեղանյութով կամ սինթետիկ թմրանյութով, սիրտ-անոթային անբավարարվածության ֆոնի վրա: Իսկ Էդգար Ադամյանը, ըստ եզրակացության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մորֆինային թունավորման ֆոնի վրա: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Յու. Մերաբյանի արյան եւ լյարդի մեջ հայտնաբերվել է անհայտ էթիոլոգիայի դեղանյութ կամ սինթետիկ թմրանյութի առկայություն, իսկ Է. Ադամյանի արյան, մեզի եւ լյարդի մեջ հայտնաբերվել է մորֆինի առկայություն: «Կատարվում է նախաքննություն»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել