HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանոնակարգվել է բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման գործընթացը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` այսօր կառավարությունը սահմանել է բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը։ Որոշման ընդունման նպատակն է բնության հատուկ պահպանվող տարածքների ընտրության եւ սահմանազատման համար միջազգային չափանիշներին համապատասխանող եւ գիտականորեն հիմնավորված բնապահպանական, գիտական, գեղագիտական եւ այլ չափանիշների սահմանել, ինչպես նաեւ կանոնակարգել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման գործընթացը ։ Գործադիրը հաստատել է բուսական եւ կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի կազմակերպման եւ իրականացման կարգերը։ Որոշումները  նպատակ ունեն  դիտարկումների, գնահատման, արձագանքման եւ կանխատեսման համակարգի միջոցով բացահայտել ՀՀ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության, դրանց պաշարների պահպանության, վերարտադրության եւ կայուն օգտագործման ապահովման համար, բուսական ու կենդանական տեսակների եւ համակեցությունների, բույսերի աճելավայրերի ու կենդանիների ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների վիճակի քանակական եւ որակական փոփոխությունները։ Բուսական ու կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի վարմամբ կապահովվի ՀՀ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչը կօգտագործվի կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման նպատակներով, ինպես նաեւ կնպաստի բուսական ու կենդանական աշխարհի պետական կադաստրի վարմանը։ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում ընդունել բուսական եւ կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի վարման մեթոդական ուղեցույցները։ 1 օր ժամկետ է տրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ մեկ անգամ եւս քննարկելու նախագծերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter