Հայ փաստաբանները դատապարտում են ռուս գործընկերոջ սպանությունը
Ստանիսլավ Մարկելովի սպանության վերաբերյալ Հայաստանի փաստաբանների հայտարարությունը
Մենք, Հայաստանի ներքոստորագրյալ փաստաբաններս, մեր խիստ վրդովմունքն ենք արտահայտում մեր ռուսաստանցի գործընկերոջ` փաստաբան Ստանիսլավ Մարկելովի սպանության կապակցությամբ: Օրը ցերեկով կատարված հանցագործությունը, որը մեր համոզմամբ, կապված է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ, ցույց է տալիս, որ նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ոտնահարվում են ոչ միայն մարդկանց և քաղաքացիների տարրական իրավունքներն ու ազատությունները, այլ նաև վտանգված է այդ իրավունքներն ու ազատությունները պաշտպանող փաստաբանների կյանքն ու առողջությունը: Հայտարարում ենք, որ եթե վտանգված են փաստաբանների կյանքն ու իրավունքները, ապա այլոց իրավունքների պաշտպանության մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեր ցավակցությունն ենք հայտնում Ստանիսլավ Մարկելովի ընտանիքին և հարազատներին, Ռուսաստանի ողջ փաստաբանական կորպուսին: Կոչ ենք անում բոլոր փաստաբաններին անվախ կատարել իրենց մասնագիտական պարտքը, դրանով իսկ ապացուցել, որ Ստանիսլավ Մարկելովը և իրենց կյանքը հանուն ազատության և մարդու իրավունքների զոհաբերած մեր մյուս գործընկերները զուր չեն ապրել և պայքարել վեհ և բարձր արժեքների համար:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել