Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ ատենապետին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին:
Նախագահը բարձր է գնահատել ավանդական կուսակցության պատմական դերակատարությունն ու նրա մեծ ավանդը հայապահպանության, Հայ դատի հետապնդման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանրապետության Նախագահը նշել է, որ աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր կառույցների ջանքերի մեկտեղումը կարեւոր երաշխիք է համազգային նշանակության խնդիրների լուծման ու հավակնոտ նախաձեռնությունների իրականացման համար: Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է Հայաստանում եւ Սփյուռքում կուսակցության գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արտերկրում հայանպաստ քարոզչության կազմակերպմանը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ Հայաստանում կուսակցության գործունեության հետ առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել