HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2008-ին Ղարաբաղում դատապարտվել է 325 մարդ

«2008-ին վարույթ է ընդունվել 308 քրեական գործեր` 2007թ. 247-ի դիմաց, որոնցից քննվել եւ ավարտվել են 272 գործ: Դատավճիռներ կայացված 243 քրեական գործերով դատապարտվել են 325 անձինք, որից 11-ը անչափահասներ են: Հարկ է նշել, որ 2007 թվականի համեմատությամբ անչափահասների քանակը բավականին կրճատվել է»,-այս մասին տեղեկացրել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սեյրան Ամիրյանը`այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, դատապարտվածների 34.1 տոկոսը ենթարկվել է պայմանական ազատազրկման, 28 տոկոսը`ազատազրկման, 34.5 տոկոսը` տուգանքի, 3.1 տոկոսը` կալանքի եւ այլն: Անցած տարի քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ դատապարտվել է նաեւ 12 կին: Մեր այն հարցին, թե նշված կանայք ինչ տեսակի հանցագործություններ են կատարել, Սեյրան Ամիրյանը պատասխանեց, որ 1 գործ եղել է սպանության հետ կապված, իսկ մնացածները հիմնականում  չարաշահումների եւ հափշտակումների դեպքեր էին: Առաջին ատյանի դատարանի նախագահի փաստմամբ, քրեական գործերով պետության օգտին տուգանքի ենթարկված անձանցից բռնագանձված տուգանքի գումարի չափը կազմել է 23 մլն 950 հազար դրամ` 2007-ի 9 մլն 405 հազար դրամի դիմաց: «2008թվականի ընթացքում 2099 քաղաքացիական գործ է վարույթ ընդունվել, որոնցից 1920-ը քննվել եւ ավարտվել են: Ավարտված 1920 գործերով անմիջապես մուծման անդորրագրերով պետության օգտին բռնագանձվել է 28 մլն 316 հազար դրամ (2007-ին այն կազմում էր 13 մլն  143 հազար դրամ)»,-տեղեկացրել է Ս.Ամիրյանը: Վերլուծելով քրեական գործերի բնույթը նա տեղեկացրել է, որ քննված 272 գործերից 85-ը եղել են պետական, հանրային եւ քաղաքացիների գույքի հափշտակություններ, որոնց արդյունքում դատապարտվել են 108 հոգի: Մեծ թիվ են կազմել խուլիգանության գործերը` 53, որոնցով դատապարտվել են 70 հոգի: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործերը եղել են 22-ը, որոնցով դատվել են 32 հոգի: Իսկ քաղաքացիական գործերը հիմնականում վերաբերում էին ընտանեկան հարաբերություններին, հարկերի, վարկերի եւ այլ վճարներ գանձելուն եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter