HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Լև Յաշին» հուշադրամը

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Լև Յաշին» 200 արծաթե  հուշադրամ: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի կայքէջը։ Հուշադրամը շրջանառության մեջ է դրվել «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում, անվանական արժեքը 100 դրամ է։ Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը, եւ այն դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Դրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է  «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Հուշադրամի դարձերեսին Խորհրդային Միության դրոշի գունային ֆոնի վրա Յաշինի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերի ներքևի ձախ մասում ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում  Յաշինի ստորագրությունն է: Դրամը պատրաստված է 9250 + 50 հարգի արծաթից, 38,61±0,15 մմ տրամագծով,  28,28±0,25 գրամ քաշով։ Լև Իվանի Յաշինը (1929-1990) խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ է, դարպասապահ, 1956թ. օլիմպիական և 1960թ. Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն՝ մոսկովյան «Դինամոյի» կազմում, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ Յաշինը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն դարպասապահ՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter