Հանքաքարը ռազմավարական նշանակության ապրանքատեսակ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրն այսօրվա նիստում լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի N1057-Ն որոշման մեջ:
Ըստ այդ որոշման` ՀՀ-ի համար որպես ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների տեսակ ընդգրկվել է նաև հանքաքար ապրանքատեսակը։
Որոշման ընդունմամբ կկարգավորվի երկաթուղային տրանսպորտով հանքաքար ապրանքատեսակի փոխադրման առավելագույն սակագինը։
2 օր ժամկետ է տրվել` ՀՀ էներգետիկայի նախարարի հետ մեկ անգամ ևս քննարկելու նախագիծը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել