Անվճար բուժսպասարկում` ոստիկանության պահեստի անձանց ընտանիքներին
Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով ոստիկանությունից պահեստ արձակված անձանց ընտանիքների անդամներին հնարավորություն կընձեռվի օգտվելու ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում բժշկական սպասարկման իրավունքից։
Դրա համար հիմք է հանդիսացել Կառավարության այսօրվա նիստում կատարված փոփոխությունը. փոփոխությունը կատարվել է ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» թիվ 113-Ն որոշման մեջ` դրանով հաստատված N2 հավելվածը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել