HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքային ջրերն էլ կունենան հաշվիչներ

Այսօր Կառավարությունը հաստատել է Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների եւ արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը: Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում հաստատվել է նաեւ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների եւ արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը: Հանքային ջրերի արդյունահանված պաշարների եւ արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման, ինչպես նաեւ որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերի` որոշման պահանջներին համապատասխանեցման ու կնքման ժամկետ է սահմանվել մինչեւ 2009թ. ապրիլի 1-ը: Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշման մեջ, որի արդյունքում կվերանան հանքային ջրի արդյունահանման եւ ածխաթթու գազի արտադրության բնագավառում բնօգտագործման վճարների (արդյունքում` նաեւ հարկային պարտավորությունների) հաշվարկման անհստակությունները: Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել նաեւ 2001թ. հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N986 որոշման մեջ, որի արդյունքում եւս էականորեն կկրճատվեն բնօգտագործման վճարների (արդյունքում` նաեւ հարկային պարտավորությունների) հաշվարկման անհստակությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter