HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսի գործը ձգձգվում է

Երեկ Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ  ժամկետային զինծառայողներ 23-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Այս անգամ ևս ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը չէր ներկայացել դատարան, սակայն նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը որոշեց դատավարությունն անցկացնել առանց նրա ներկայության: Դատավարության սկսվելուն պես ամբաստանյալ Արայիկ Զալյանը մյուս երկու ամբաստանյալների` Մուսա Սերոբյանի և Ռազիկ Սարգսյանի անունից միջնորդություն ներկայացրեց` քրգործը կարճելու վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, ընթացող դատաքննությունը խախտում է արդար դատաքննության իր իրավունքը, իսկ որպես հիմք ընդունել էր   Սահմանադրական դատարանի այն մեկնաբանությունը, որ գործը լրացուցիչ նախաքննության  ուղարկելով` դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից և իրականացնում է արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Այսինքն` Սահմանադրական դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ լրացուցիչ` երկրորդ նախաքննության առկայութունը անհամատեղելի  է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հետ, ուստիև Հյուսիսային քրեական դատարանը, անվավեր ու հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթների կիրառմամբ, խախտում է արդար դատաքննության իրավունքը: Ընդմիջում հայտարարելուց ու երկու ժամ շարունակ խորհրդակցելուց հետո դատարանը որոշեց մերժել միջնորդությունը: Դատը հետաձգվեց մինչև փետրվարի 6-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter