Ողջունել պետք չէ, աշխատել է պետք
«Փորձագետների միավորում» կազմակերպությունը, որ նախաձեռնել է «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը, բաց նամակ է հղել Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին.
«Տեսնելով այն քաոսը, որը տիրում է հայկական հեռուստաեթերում, «Փորձագետների միավորում»-ը նախաձեռնել է «Տհաճ եթեր» ամենամյա մրցանակաբաշոությունը: Մենք կանգնեցնելու ենք սերնդի կործանման գործընթացը, որն իրականացվում է հանուն փողի:
արգելի պարոն Ամալյան, մամուլից տեղեկանալով, որ դուք ՀՌԱՀ անունից ողջունում եք մեզ, մենք տարակուսեցինք:
Ողջունել պետք չէ, պարոն Ամալյան, աշխատել է պետք, արդարացնել հարկատուների կողմից Ձեզ աշխատավարձի տեսքով տրվող գումարները: Դուք մատնված եք անգործության (չար լեզուներն ասում են, որ Ձեր անգործությունը միտումնավոր է), Ձեր այդ անգործության հետևանքով հեռուստաեթերը դարձավ անգրագետ, գռեհիկ, գորշ, անմիտ ու տափակ իրողություն:
Եթե ողջունել եք մեր նախաձեռնությունն ու ընդունել եք հեռուստաեթերի ողբալի վիճակը, այդ դեպքում մենք Ձեզ մի քանի հարց կտանք:
1. Որ հեռուստաընկերության նկատմամբ եք որևէ սանկցիա կիրառել ապօրինի գովազդային գործունեության համար:
2. Քանի հեռուստաընկերություն է նախազգուշացվել ցածրորակ հեռուստաարտադրանք հեռարձակելու համար:
3. Քանի հեռուստաընկերություն է նախազգուշացվել ցերեկային ժամերին անբարոյական տեսարաններով ու թունդ հայհոյանքներով հագեցած հաղորդումներ ցուցադրելու համար:
4. Քանի հեռուստաընկերություն է նախազգուշացվել անգրագիտություն քարոզելու համար:
Առայժմ բավարարվենք այսքանով:
Հարգանքներով` «Փորձագետների միավորում»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել