HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Զարուհի Փոստանջյան. «ԴԱՀԿ աշխատակցի հետ կատարվածը Հայաստանի իրավապահ համակարգի վատ աշխատանքի արդյունք է»

«Դատապարտելի է երեւույթը, երբ փողոցում հարձակվում են աշխատանքի գնացող երիտասարդի վրա, դանակահարում», - Ուրբաթ ակումբում այսօր ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Հայկ Բաբաջանյանի հանդեպ կատարված բռնությունը «Ժառանգությունը» չդատապարտեց: Պատգամավորը քննադատեց լրատվամիջոցների կեցվածքը, երբ որպես վարկած են նկատի ունենում միայն մեկը` կատարվածը վերագրելով հարկադիր կատարողի մասնագիտական գործունեությանը (Հայկ Բաբաջանյանի միակ գործն առնչվում է «Բջնի» ընկերությանը): Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ երեկ մեջբերեցին մամուլում տեղ գտած հայտարարությունը, որ արել էր «Բջնիի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի հայրը` Ալբերտ Սուքիասյանը: Նա ասել էր, թե կպատժի «Բջնիի» վրա աչք դնողներին: ԴԱՀԿ աշխատակցի հետ կատարվածը Զարուհի Փոստանջյանը որակեց որպես Հայաստանի իրավապահ համակարգի վատ աշխատանքի արդյունք: Զարուհի Փոստանջյանը խորհուրդ է տվել լրատվամիջոցներին դիտարկել նաեւ այն, որ հազարավոր անհատ քաղաքացիներ, որոնց հետ հարկադիր ծառայությունն առնչվում է սեփականության օտարման հարցերով եւ որոնք հարկադիրի աճուրդներում ականատես են լինում կողմնակալության եւ խտրականության, անբարյացակամ են տրամադրված հարկադիր ծառայության աշխատակիցների հանդեպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter