Հայաստանում գործում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման 10 լիցենզիա
2008 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է թանկարժեք մետաղներից պարտրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման 6 լիցենզիա, կասեցվել 1 լիցենզիայի գործողություն և փոփոխվել է 1 լիցենիզայի գործունեության իրականացման վայրը: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության 1 լիցենզիայի գործունեությունը:
2008թ. ընթացքում այս ոլորտից գանձվել է 2.305 մլն դրամի չափով պետական տուրք:
Նախորդ տարում ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպվել և անցկացվել է թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման 4 քննություն, որոնց արդյունքում 16 քաղաքացու շնորհվել է թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշմման վկայական:
Որակավորման քննություններին մասնակցելու համար գանձվել է 81 հազար դրամ պետական տուրք:
01.01.2009թ դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման 10 լիցենզիա, թանկարժեք մետաղների հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորում ունեն 32 և զտարկողի ` 1 քաղաքացի,-տեղեկացնում է ֆինանսների նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել