Ղարաբաղում փոխհատուցվելու են ավանդները
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում ԼՂ Հ քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Ըստ հրամանագրի, կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1962 թվականը ծնված քաղաքացիներին, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «ԼՂՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել