HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Թանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Ռուբենի Թանդիլյանի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Մարտուն Ամիրջանյանից խոշոր չափերով` 308 հազար 410 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. նոյեմբերի 27-ին Սամվել Թանդիլյանը վարույթ է ընդունել Արծրուն Ամիրջանյանի կողմից զգալի չափով ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նշված քրեական գործով իր լիազորությունների շրջանակում Արծրուն Ամիրջանյանի օգտին գործողություններ կատարելու` վերջինիս չկալանավորելու, դատի չտալու և քրեական գործի վարույթը կարճելու համար, 2008թ. դեկտեմբերի 4-ին Սամվել Թանդիլյանը Արծրուն Ամիրջանյանից և նրա հորից` Մարտուն Ամիրջանյանից պահանջել և նույն թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 11-ի սահմաններում, իր աշխատասենյակում վերջինից անձամբ ստացել է խոշոր չափերով` 308 հազար 410 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք: 2008 թվականի դեկտեմբերի 12-ին Սամվել Թանդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կլանավորում: Սամվել Թանդիլյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: 2009 թվականի հունվարի 22-ին քրեական գործն ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան` ըստ էության քննելու համար,-հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter