HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ մուտքի-ելքի արտոնագրի համար պետական տուրքի չափը վերանայման կարիք ունի

ՀՀ  եւ ԼՂՀ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները Ստեփանակերտում քննարկել են նաեւ ոլորտի զարգացմանն ինչ-որ չափով խոչընդոտող ԼՂՀ մուտքի-ելքի արտոնագրերի բարձր արժեքի հարցը: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը. «ԼՂՀ մուտքի-ելքի արտոնագրի արժեքն անհամաչափ մեծ է, ինչը խոչընդոտում է Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թվի աճին: ԼՂՀ իշխանություններին մենք պետք է առաջարկենք նվազեցնել մուտքի արտոնագրերի արժեքները եւ հասցնել տրամաբանական գնի: Դա երեւի կլինի համաչափ Հայաստանի մուտքի արտոնագրի արժեքներին»: Շարունակելով թեման  ՀՀ էկոենոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ այժմ նախագիծ կա, որի համաձայն 21 օր տեւողությամբ մուտքի արտոնագրի համար պետական տուրքը Հայաստանում դառնալու է 3 հազար դրամ, բայց պահպանելով 120 օրվա համար 15 հազար դրամ դրույքաչափը: Իսկ Ս.Շահվերդյանը, որպես համեմատություն բերեց Ղարաբաղի մուտքի արտոնագրի գինը` 5 օր ժամկետով մուտքի արտոնագիրն արժե 11 հազար դրամ: Բացի այդ, հանդիպմանը քննարկվեցին նաեւ զբոսաշրջության զարգացմանը համար անհրաժեշտ միջոցառումների հետ կապված հարցեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների վերականգնմանը, իրավական դաշտի բարելավմանը, կադրերի պատրաստմանը, ծառայությունների որակի բարձրացմանը եւ այլն: Ներկաները տեղեկացրեցին նաեւ, որ քննարկվել է հայկական տուրօպերատորների եւ լրագրողների համար ԼՂՀ ճանաչողական այց կազմակերպելու հարցը, որը հնարավորություն կտա առավել օբյեկտիվ եւ համարժեք լուսաբանել Ղարաբաղի զբոսաշրջության բնագավառին վերաբերող թեմաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter