18 տարեկաններն անվճար կստանան թերթ
18 տարեկան ֆրանսիացիները կարող են անվճար բաժանորդագրվել Ֆրանսիայում տպագրվող ցանկացած թերթ: Այսպիսի հայտարարությամբ է երեկ հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վերջին շրջանում թերթերի հրատարակչությունները լուրջ դժվարություններ են ունենում: Նրանք հատկապես տուժել են տնտեսական ճգնաժամից: Կառավարության ծրագրով նախատեսվոմ է նաեւ հոգալ թերթերը 18 տարեկաններին հասցնելու ծախսերը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դրանով միաժամանակ կօգնեն երիտասարդների մոտ ձեւավորել թերթ կարդալու սովորություն: Սարկոզին նաեւ խոստացել է նվազեցնել թերթեր առաքող ընկերությունների հարկերը եւ ավելացնել պետության կողմից թերթերում գովազդային տարածքի գնման համար նախատեսված ֆոնդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել