Նոր միավոր Հարավային Կովկասում
Ինչպես հայտնում է Նոյյան տապան գործակալությունը, Եվրոպահայերի մության նախագահ Աշոտ Գրիգորյանը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին քննարկել են Հարավային Կովկասում(ՀԿ) նոր միավոր` կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարը: Ըստ Ա.Գրիգորյանի ՀԿ-ի ճանաչված եւ չճանաչված բոլոր պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ, Աբխազիայի Հարավային Օսեթիայի տնտեսությունը Եվրամիության անդամ երկրների մակարդակին բերելու համար եւ պատրաստել առաջիկա տասնամյակում նրանց մուտքը Եվրամիություն:
Ա.Գրիգորյանը տեղեկացրել է, որ հնարավոր է ՀԿ-ի կոնֆեդերացիային Եվրամիության ասոցիացված անդամի կարգավիճակ տալու խնդիրը լուծվի հնգամյա ժամանակահատվածում: Ըստ Գրիգորյանի, հնարավոր է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ստեղծել ՀԿ-ի զարգացման ռազմավարական կենտրոն, որը կհանդիսանա ՀԿ-ի դիվանագիտական եւ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացումը կառավարող Եվրամիութան համապատասխան մարմին: Կողմերը պայմանավորվեցին հաճախակի հանդիպումների միջոցով աջակցել կենտրոնի ստեղծման աշխատանքներին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել