Համակարգչային ծրագիր կույրերի համար
Այսօր Գյումրիի թիվ 2-րդ դպրոցում թույլ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար փորձարկվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների կողմից 2005 թ. ստեղծված համակարգչային նոր ծրագիրը` «Արեվ 3»-ը :
Տեղեկացնենք, որ այն արդեն իսկ կիրառվում է Հայաստանի տարբեր մարզերի թվով 11 դպրոցներում և կույրերի միավորումներում: Նոր ծրագիրը հնարավորություն կտա թույլ տեսողություն ունեցող երեխաներին համակարգչով ընթերցել, ավելի ճիշտ լսելու միջոցով յուրացնել ցանկացած գիրք: Գիտնականների պարզաբանմամբ` եթե մինչ այդ հաշմանդամ երեխաները որևէ գիրք ընթերցելու համար լարում էին իրենց տեսողությունը` վատթարացնելով այն, ապա այս ծրագիրը ոչ միայն կփրկի տեսողությունը կորստից, այլև հնարավորություն կտա լիարժեք մարդ զգալ, ինտեգրվել հասարակությանը: Ծրագիրը երեք անգամ վերամշակելով` երեք տարվա ընթացքում սովորեցրել են 80 հաշմանդամների: Շիրակի մարզում այն նախատեսված է կիրառել 4 դպրոցներում, 6 գրադարաններում և կույրերի միավորման կենտրոնում: Սակայն մինչ այդ Շիրակի մարզից մի քանի ուսուցիչներ կուղարկվեն վերապատրաստման: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Շիրակի մարզում այն խիստ անհրաժեշտ է. մարզում հաշվառված են 1070 տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել