Մշակույթի բաժնի նոր պետ Շիրակի մարզպետարանում
Արդեն չորս ամիս է` Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժինը «անգլուխ» է. բաժնի երկարամյա պետ Հասմիկ Կիրակոսյանը թոշակի անցնելու պատճառով, այլևս իրավունք չուներ պաշտոնավարել, ուստի, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը նրան պաշտոնաթող անելուց րոպեներ անց նշանակեց մարզպետի խորհրդական: Իսկ երեկ նշանակեցին մշակույթի բաժնի նոր պետին:
Չնայած քաղծառայության մրցույթը հաղթահարել էին երկու թեկնածուներ` Մշակույթի նախարարության գործերի կառավարչության մասնագետներից մեկը և Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի աշխատակից Գոռ Մարգարյանը, սակայն որոշվեց բաժնի պետի եկամտաբեր պաշտոնը հանձնել իրենց կոլեգային: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո±վ է պայմանավորված այս ընտրությունը և միթե± սա չի նշանակում, որ դրսից եկած մարդիկ, որքան էլ հաղթեն քաղծառայության մրցույթը, մարզպետարանում տեղ չունեն: Աշխատակազմի ղեկավարը պատճառաբանեց, որ ոլորտը հանձվել է բաժնի աշխատանքներին քաջատեղյակ անձնավորության, որը և այս պահին խիստ նախընտրելի էր, իսկ հաղթած թեկնածուներից երկրորդը, այսպես թե այնպես, անգործ չէ, նա աշխատում է մշակույթի նախարարությունում: Ի դեպ, այս նշանակումը գյումրեցիներին առիթ է տալիս ենթադրելու, որ բաժինը դարձյալ կառավարելու է նախկին պետ Հասմիկ Կիրակոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել