Վերապատրաստվեց մանկավարժների հերթական խումբը
ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Բացենք մեր աչքերը» ծրագրի շրջանակներում անցած տարվա սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստվեցին Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, միջնակարգ մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների թվով 96 մանկավարժ ու դասախոս:
Դասընթաց-վարժանքների ընթացքում հրավիրված մասնագետները մասնակիցներին ներկայացրին առկա խնդիրը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակի ուղիները, ինչպես նաև ձևավորեցին հանդուրժողականություն` վարակակիրների նկատմամբ և այլն: Դասընթաց-վարժանքների ժամանակ մասնակիցներին տրվեցին տեղեկատվական-կրթական գրքույկներ, վարքագծի փոփոխմանն ուղղված հաղորդակցման տեսաֆիլմեր: Ծրագրի պատասխանատուների խոսքով` մանկավարժները ստացած գիտելքիները կփոխանցեն աշակերտներին և ուսանողներին: Սա էլ իր հերթին կբարձրացնի երիտասարդների իրազեկությունը», ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, կձևավորի անվտանգ վարքագիծ ու առողջ ապրելակերպ: Ճիշտ է, ծրագիրը ավարտվել է անցած տարվա դեկտեմբերի 31-ին, բայց այն շարունակական բնույթ ունի: Ծրագրի պատասխանատուները վերապատրաստված մանկավարժներին հետագայում էլ աջակցելու են, ինչպես նաև հարկ եղած դեպքում աշակերտների և ուսանողների շրջանում կկազմակերպվեն վարժանքներ: Դրանց կաջակցի «Երկյակ» ՀԿ-ն: Ի դեպ, տեղակատվական ու կրթական նյութերը տրամադրվել էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» (APEC) ՀԿ-ի կողմից:
Ծրագիրն իրականացրեց «Երիտասարդական գիտա-մշակութային» ՀԿ-ն, ու ծրագրի նպատակն էր բարձրացնել Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ունեցած գիտելիքների իրազեկությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել