Ճգնաժամը ստիպեց New York Times -ին վաճառել իր գրասենյակները
Ամերիկյան հայտնի New York Times հրատարակչությունը ստիպված է վաճառել իր անշարժ գույքը: Այս տեղեկատվությունը հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում, և որը հաստատել է նաև ընկերության մամուլի քարտուղար Քեթրին Մատիսը,-հայտնում է www.rbc.ru կայքը: Խոսքը վերաբերում է Մանհեթենում տեղակայված 52-հարկանի գրասենյակային երկնաքերի 19 հարկի մասին:
New York Times-ը այժմ հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում տնտեսական ճգնաժամի պատճառով: Մայիսին հրատարակչությունը պետք է վերադարձնի 400 մլն դոլար վարկը, այդ պատճառով էլ տարբեր միջոցներ է ձեռնարկում այն փակելու համար: Այս շաբաթ New York Times-ի խնդիրները խորացան, երբ պարզվեց` գովազդային ներհոսքերը էապես կրճատվում են:
Ընդ որում` ըստ W.P. Carey&Co և New York Times-ի համաձայնության, New York Times-ը ստանում է առաջնահերթ իրավունք վերագնել այդ տարածքը 10 տարի անց: Ենթադրվում է, որ այս գործարքը և այլ գրասենյակները վարձով տրամադրելը հրատարակչությանը հնարավորություն կտա ստանալ 225 մլն ամերիկյան դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել