HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ռուսները ցանկացել են «Հայաստանը ծախել հանուն գազի եւ նավթի»

«Հասարակությունը պրիմիտիվ վիճակում է, նույնիսկ ամենակրթված մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում»,-այսօր Դե ֆակտո ակումբում ասաց քաղաքագետ-վերլուծաբան Իգոր Մուրադյանը: Հասարակության նման պասիվ վիճակն ունի իր բացատրությունը. «Աշխարհում այսօր վարվում է ոչ հրապարակային քաղաքականություն»: Հայ հասարակության պասիվությունը  Մուրադյանը բացատրում է նրանով, որ  մենք չենք մասնակցում այդ քաղաքականությանը, իսկ մեր քաղաքական էլիտան էլ չի ընդգրկվել այդ վարվող քաղաքականությանը: Լրագրողները փորձեցին Ի. Մուրադյանից իմանալ, թե նրա կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ. «Ես նրանց չեմ տեսել, այդ քաղբանտարկյալները ժամանակին նստում էին Ազգային ժողովում եւ այլ պաշտոնների: Եթե նրանք իրենց քաղբանտարկյալ են համարում, ուրեմն քաղբանտարկյալ են: Իսկ իրական գնահատականը պետք է տան իրավաբանները եւ ոչ թե քաղաքական գործիչները»: Ըստ քաղաքագետի` հասարակության կյանքում այդ փաստը ոչինչ չի փոխում.«Իշխանություններն իրենց գործողությունների հետեւանքով առիթ ստեղծեցին արտաքին աշխարհի միջամտության համար»: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչ կարող է ակնկալել հասարակությունը Դավոսում կայանալիք Ալիեւ-Սարգսյան հանդիպումից: «Ռուսաստանին թվաց, թե  Վրաստանի նկատմամբ ունեցած մեծ հաղթանակից հետո, տարածաշրջանում  իրավիճակի թագավորն է եւ ԱՄՆ-ն այլեւս այստեղ տեղ չունի: Նրանք մտածեցին, որ կարելի է Հայաստանը ծախել հանուն գազի եւ նավթի»,-ասաց Ի.Մուրադյանը: Ըստ քաղաքագետի` Հայաստանի իշխանությունն էլ սպասում էր ինքն իրեն կփոշիանա: Բայց, ինչպես նշում է վերլուծաբանը, բանը հասավ նրան, որ նախաձեռնությունը հասավ մինչեւ Մոսկվայի եռակողմ հանդիպում եւ փաստաթղթի ստորագրում. «Հայաստանի նախագահը բարեբախտաբար հասկացավ, որ եթե Մոսկվայում ստորագրի այն, ինչ ռուսներն են տալիս, ապա հաջորդ օրն իսկ նա նախագահ չի լինի»: Այսինքն  Մոսկվայում ստորագրվել է այլ հռչակագիր, քան այն, ինչ ուզում էին ռուսները: Քաղաքագետը ասում է, որ ստորագրվածը ամերիկյան փաստաթուղթ է, որը կանխեց ռուսական նախաձեռնությունը  եւ գործընթացին տվեց շարունակական բնույթ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ի. Մուրադյանը գտնում է, որ հասարակությանն ավելի հուզում են բարեկեցության խնդիրները, իսկ մարտահրավերները վերջին պլանում են, բայց նա  նշում է, որ  հայ հասարակության մեջ կա մի խավ, որը չի երեւում հեռուստաէկրանին, չի երեւում թերթերի էջերին, բայց  կդրսեւորի իրեն ազգայնականության դիրքից համապատասխան պահին: Իսկ ինչու քաղաքական  էլիտան չի ստորագրում փաստաթուղթ, որովհետեւ, ըստ բանախոսի,  էլիտան վախ ունի, վախ ունի, քանի  որ հանրության մեջ դեռ գործում է մտահոգ խավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter