HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ռուսաստանը Հայաստանի համար պարտադրված գործընկեր է

25_01-i_muradyan«Շուտով Ֆրանսիան այլեւս չի համանախագահի Մինսկի խմբում` իր տեղը զիջելով Եվրամիությանը»,- այսօր Դե ֆակտո ակումբում ասել է քաղաքագետ-վերլուծաբան  Իգոր Մուրադյանը: Իգոր Մուրադյանը չմանրամասնեց իր ունեցած ինֆորմացիան եւ միայն հավելեց, որ դա վատ է Հայաստանի համար:  Սակայն, ըստ բանախոսի, Հայաստանը ԱՄՆ համար այժմ կունենա նույն  նշանակությունը, ինչ ռուսների համար` արգելք Թուրքիայի դեմ, քանի որ Հայաստանը այլ աշխարհաքաղաքական նշանակություն չունի: Ռուսաստանն էլ, ըստ քաղաքագետի,  Հայաստանի համար արդեն դաշնակից չէ, այլ պարտադրված գործընկեր: Իսկ թե տարածաշրջանում ինչպիսի ազդեցություն կունենա   Բարակ Օբամայի պաշտոնամուտը Ի. Մուրադյանը ասաց. «Տարածաշրջանի առումով ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվելու»: Սակայն Բ. Օբամայի իշխանությունը, ըստ քաղաքագետի, կփոխի ԱՄՆ քաղաքական ոճը, բայց նաեւ կշարունակվի ամրապնդվել ԱՄՆ  ներկայությունը սեւծովյան ավազանում, ինչը ԱՄՆ համար ոչ միայն աշխարհաքաղաքականության, այլեւ ազգային անվտանգության հարց է. «Ամերիկան այժմ վարում է Թուրքիային զսպելու քաղաքականություն եւ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից է, որ լինի ներգրավված Թուրքիային զսպելու համաշխարհային սցենարի մատրիցայում»: Հետքի հարցին, թե Թուրքիային կհաջողվի արդյոք ստեղծել Կովկասյան պլատֆորմ, Իգոր Մուրադյանը պատասխանեց. «Դա նրանց չի հաջողվելու»: Քաղաքագետը նշում է, որ Թուրքիային ու Ադրբեջանին չի հաջողվի  նաեւ դառնալ Եվրամիության անդամ, իսկ Հայաստանն ու Վրաստանը ԵՄ անդամ կդառնան, քանի որ վերջիններս քրիստոնյա երկիր են: Անդրադառնալով  Իրանի պասիվությանը` Իգոր Մուրադյանը ասաց, որ Իրանը այսօր չունի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարելու ռեսուրս եւ ունի խնդիրներ բոլոր ուղղություններով: Քաղաքագետը նշում է, որ Իրանում ազգային շահերի եւ անվտանգության պատկերացումները տարբեր չեն եւ թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, որքան էլ որ գործիչների մի մասը կողմ լինի Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter