HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ներսես Երիցյանը գորգագործությունը համարեց թրաֆիկինգի կանխարգելիչ միջոցառում

Այսօր  Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվեց կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա ասաց, որ փոփոխությունների հիմնական նպատակն է ձեռագործ գորգագործությունն ամբողջությամբ ազատել  ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից. «Մենք բերել ենք հիմնավորումներ, որտեղ տրված է սոցիալական նշանակությունը, մոտ 800 ավել կանայք զբաղված է այդ ոլորտում, եւ այդ զբաղվածությունը կարող է էապես թեթեւացնել սոցիալական բեռը»: Հաջորդ հիմնավորումը դարձավ 13 պատգամավորների հարցերի, ինչպես նաեւ խորհրդարանականների տրամադրության բարձրացման պատճառ. «Մեր հաջորդ հիմնավորման մեջ նշված է թրաֆիկինգի դեմ պայքարի խնդիրը, կառավարությունն ունի ծրագիր եւ ինքնազբաղվածությունը կանանց շրջանում կարեւորվում է եւ այս իմաստով կարող է գորգագործությունը կանխարգելիչ միջոցառում դառնա, նաեւ ունենք այս իմաստով միջազգային պարտավորություններ»: Պատգամավորներ Ավետ Ադոնցը, Վիկտոր Դալլաքյանը խնդրեցին պարզաբանել եւ ցույց տալ ուղիղ կապը թրաֆիքինգի հետ. «Սա չի վերաբերում նրանց, ովքեր դրանով արդեն զբաղվում են, սա կանխարգելիչ միջոցառում է»,-պատասխանեց նախարարը եւ հավելեց. «Միջազգային փորձն ենք ուսումնասիրել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter