HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պետական պահուստի ձեւավորման առաջին քայլերը

Պետական պահուստի ձեւավորման միջոցառումների շրջանակներում այսօր ԼՂՀ կառավարության նիստում հաստատվեց պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, դրանց կուտակման նորմաները, ամբարվելիք եւ չնվազող պաշարների քանակը: Նյութական արժեքների անվանացանկում ընդգրկված են պարենային տարբեր ապրանքներ, ինչպես նաեւ բենզին, դիզվառելիք եւ այլն: Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելուց նշեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը, շուտով կառավարության հաստատմանը կներկայացվի նաեւ անհրաժեշտ դեղամիջոցների անվանացանկը: Նախարարի հավաստմամբ, պահուստի ձեւավորման առաջին քայլն արդեն կարվի առաջին եռամսյակում` հիմնականում նավթամթերքների մասով: Հիշեցնենք, որ պետական պահուստի ձեւավորման նպատակով այս տարի պետբյուջեով նախատեսված է 150 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter