HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

 Վարչախումբը ներդնում է խաբեությունների ու աճպարարությունների իր ողջ զինանոցը՝ անհեթեթ «շրջաբերական» նամակներից սկսած մինչեւ անամոթ խաբեբայություն՝ որպեսզի խույս տա ե՛ւ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակման պահանջից, ե՛ւ չզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։ Այդ նպատակով, մասնավորաբար վերջին մեկ ամսում, նա ամեն ինչ անում էր քաղբանտարկյալներից ներման դիմումներ կորզելու համար, որպեսզի «առաջընթացի» թիվ ներկայացնի Վեհաժողովին։

Անբարոյական ու ճղճիմ այս ծրագիրը ձախողելուց հետո իշխանագող Սերժ Սարգսյանը ամենավերջին պահին դիմել է մի նոր աճպարարության, բացահայտ կեղծիքի։ Նա հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել 16 հոգու ներում շնորհելու մասին։ Հրամանագիրը խաբեբայությունների մի հավաքածու է.

- Այս ցուցակից եւ ոչ մեկի գործը կապ չունի «զենք, զինամթերքի» հետ, ինչի մասին ասվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում։

- 16-ից միայն երկու հոգի է, որ ընդգրկված են քաղբանտարկյալների՝ այսօր առկա 60 հոգիանոց ցուցակում։

- «Ներում» ստացած մյուս 14 հոգուց առնվազն 6-ի նկատմամբ դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ նրանք ազատության մեջ են եղել։

- 14 հոգուց 13-ը մեղադրվել են գողության համար։

- 14 հոգուց 2-ը ժամանակին դատարանում խոստովանել են, որ եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստանի» անդամ, մնացած 11-ից 10-ը՝ մեզ անծանոթ մարդիկ` նույնպես եղել են վարչախմբի կողմից ուղարկված՝ թալան ու սադրանքներ իրականացնող բանդաների անդամներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել ցուցարարների հետ։

 

Ըստ տեղեկությունների, այսօրինակ մի հրամանագրով մինչեւ ԵԽԽՎ-ում վարչախմբին ձայնի իրավունքից զրկելու պահը «ներում» կշնորհվի եւս նման մի ցուցակի։ Այսպես կոչված «ներվածների» թիվը Վեհաժողովում վերջին պահին կհրապարակվի՝ ազդելու համար քվեարկողների վրա։ Սերժ Սարգսյանն այս աճպարարությունը մտահղացել ու հատկապես այս ժամկետներում է իրականացրել մեկ նպատակով՝ որպեսզի ԵԽԽՎ պատգամավորները եւ համապատասխան պաշտոնյաները գործնականում այլեւս ժամանակ ու հնարավորություն չունենան ճշտել իրենց նետված թվերի տակ եղած իրողությունները։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter