HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղցի շախմատիստները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը

Այսօր հայտնի են դարձել այն պատանի շախմատիստների անունները, ովքեր մարտի 1-10-ը կմասնակցեն Հայաստանի հանրապետության պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ առաջնությանը: Այս նպատակով օրերս անց է կացվել ԼՂՀ պատանիների եւ աղջիկների ընտրական անհատական առաջնություն, որին մասնակցում էին հանրապետության բոլոր շրջանների ներկայացուցիչներ: Նրանք պայքարում էին 5 տարիքային խմբերում: Մինչեւ 10 տարեկանների խմբում հաղթող է դարձել Վահագն Բաբայանը` Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից, մինչեւ 12 տարեկանների մեջ` Ալեքս Սարգսյանը (Ստեփանակերտ): Մինչեւ 14 տարեկանների խմբում առաջին տեղ է գրավել Նարեկ Սարդարյանը (Ստեփանակերտ), մինչեւ 16 տարեկանների խմբում` Մհեր Հայրապետյանը (Ստեփանակերտ), իսկ մինչեւ 18 տարեկանների խմբում` Կամո Ուլուբաբյանը (Ստեփանակերտ): Հայաստանի առաջնությանը կմասնակցեն նաեւ 2 շախմատիստուհիներ` Լիլիթ Սարգսյանը (մինչեւ 10 տարեկան, Շուշի) եւ Լարիսա Ավագյանը (մինչեւ 12 տարեկան, Ստեփանակերտ): ԼՂՀ առաջնության մրցանակային տեղեր գրաված շախմատիստները սպորտի պետական կոմիտեի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով եւ դրամական պարգեւներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter