HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». արձակուրդ է գնալու քարոզարշավի ժամանակ

Երեկ «Հրապարակի» թղթակիցը Շենգավիթ համայնքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին՝ Կադիլակ Սերոժին, հարցրել է, թե ինչպես է պատրաստվում խորհրդարանական ընտրություններին, ում է որոշել սատարել և այլն:

Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես իմ աշխատանքներով կաշխատեմ ժողովրդի մեջ դիվիդենտներ ձեռք բերեմ, որ մեր կուսակցության կողմից ընտրվի, թե ում պետք ա պաշտպանենք, նրան էլ սատար կլինեմ: Առանց աշխատանքային լծակներս օգտագործելու»:

Առանց լծակների ասելով, ինչպես բացատրել է, նկատի ունի. «Արձակուրդ կգնամ ու կանցնեմ ժողովրդի մեջ ու իմ անձնական շրջապատի մեջ քարոզարշավ կանեմ՝ որպես մեր կուսակցության կողմից հավանած թեկնածու»:

Հարցին, թե քարոզարշավի ժամանա՞կ է արձակուրդի գնալու, ասել է. «Ընդհանրապես ըտենց ենք անում, համ ազատ ես լինում... Հավանաբար այդ ժամանակ կսատարեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter