Ալեքսան Հարությունյանը հերքել է իր հեռացման մասին բոլոր վարկածները
Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր պատասխանեց լրագրողների այն հարցին, թե որքանով իրականությանը համապատասխանում իր` պաշտոնից հեռացվելու մասին խոսակցությունները: "2003 թ. -ից ինձ բազմիցս այդ հարցը տվել են, ես այստեղ նշանակված եմ մինև 2013 թ., բայց, միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ ես պիտի մնամ մինչև 2013 թ.:
Այս պահին նման քննարկումներ, որ ցանկանում են աշխատանքից հեռացնել, թե չեն ցանկանում, բացի թերթերից` որևէ այլ մակարդակով չի եղել, շատ հաճախ օդից են խոսում",- հայտարարեց նա` թվելով իր հեռացման մասին այն բոլոր վարկածները, որ կարդացել է 2004 թ.-ից այս կողմ:
«Եթե օդից չխոսեին, ես 2003 թ. նշանակվել էի, 2004 թ. արդեն պետք է գնայի Ֆրանսիա՝ դեսպան, 2005 թ. պետք է Երևանի քաղաքապետ դառնայի, 2006 թ. ինձ ընդհանրապես պետք է հեռացնեին բոլոր պետական պաշտոններից և այսպես շարունակ։ Այսինքն` նման որևէ խոսակցություն, որևէ հիմք չկա և չի եղել",- բոլոր ենթադրությունները փարատեց ՀՀՌԽ նախագահը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել