Բուզանդի փողոցի շենքերն ամիսը մի քանի անգամ հոսանքազրկվում են
Այսօր նորից 4 ժամով հոսանքազրկվել էր Բուզանդի 1/3 շենքը, որտեղ գտնվում է նաեւ Հետքի խմբագրությունը: Այս ամսվա մեջ սա երկրորդ նման դեպքն է:
Էլ. Ցանցերի մամլո քարտուղար Մարգարիտ Գրիգորյանից փորձեցինք պարզել պատճառները: Նա նախ ասաց, թե անպատախանատու հայտարարություններ ենք անում` ասելով, թե ամիսը մի քանի անգամ շենքերը հոսանքազրկվում են. «Այսօր վթար է եղել, իսկ ընդհանրապես պատճառները տարբեր են լինում, մի անգամ էլ հոսանքզրկվեց Ձեր շենքում հերթական ապօրինի միացման համար»: Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված հաճախակի հոսանքազրկումը, Մ. Գրիգորյանը ասաց, որ մեկ օրում հնարավոր չէ պատասխանել այդ հարցին, քանի որ ուսումնասիրություն է պետք կատարել եւ խորհուրդ տվեց մեզ դիմել գրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել