Գողություն եկեղեցուց
Երեկ ոստիկանության Կապանի բաժնում Մ. Ստեփանյան փողոցում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու գիշերապահ Ռադիկ Մ.-ից ահազանգ է ստացվել, որ եկեղեցում մարդ կա: «Մեկնած օպերատիվ խումբը եկեղեցուց դուրս գալու պահին բռնել եւ բերման է ենթարկել 30-ամյա Սասուն Թ.-ին, որը նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, հարմարեցված բանալիով եկեղեցու կենտրոնական մուտքի դուռը բացելու միջոցով մուտք է գործել ներս եւ եկեղեցու գանձանակից գողացել 80.000 դրամ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել