HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Աշխատանք է փնտրում 94 600 մարդ

Եթե 2008թ դեկտեմբերի տվյալներով 90. 600 հաշվառված աշխատանք փնտրող կար, ապա 2009թ հունվարի տվյալներով նրանց թիվը աճել է` կազմելով 94 600 մարդ: Այս տվյալները այսօր Ուրբաթ ակումբում ներկայացրեց «Զբաղվածության պետական ծառայություն» գարծակալության պետ Սոնա Հարությունյանը: Գործազուրկների թիվն էլ այս տարի աճել է` հասնելով 75 000.  «Որոշակի փոփոխություններ դեռ կկատարվեն կապված աշխատանքից զանգվածային ազատումների հետ»: ԶՊԾԳ-ն  «Լայքս» ՓԲԸ-ից հունվար ամսին տեղեկատվություն է ստացել, որ ապրիլի 20-ից հետո նախատեսվում է կրճատել 213 աշխատակցի: Այս տարվա  հունվարի 20-ի դրությամբ հանրապետությունում  կրճատվել է 414 անձ, 1607-ը ստացել են աշխատանքից ազատվելու ծանուցում, 1069-ը ազատվել են սեփական  դիմումի կամ աշխատանքային պայմանագրի ժամկետը  լրանալու պատճառով: «Արմենիան  Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ում կրճատվել է  84 անձ,  «ԱրմենՏել» ՓԲԸ-ում` 82-ը, Երեւանի գիտատեխնիկական  լրատվության հայկական կենտրոնում` 180-ը: Ըստ այս տարվա տվյալների` աշխատանք փնտրողների թվաքանակը աճել է Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում` կապված հանքարադյունաբերության  ծավալների նվազեցման հետ: Հետքի հարցին, թե  կատարվել է արդյոք հաշվարկ, թե աշխատաշուկայի վրա ինչպես  կազդի կառավարության  լոկոմոտիվ ծրագրերի իրականացումը` Երկաթուղու շինարարություն, Համահայկական բանկի հիմնում եւ այլն,  Ս. Հարությունյանը պատասխանեց. «Հաշվարկ կատարելու իմաստը չեմ տեսնում, բայց պարզ է, որ ցանկացած նման ծրագիր ապահովելու է աշխատանքի ընդունվողների թվի ավելացում»: Ս. Հարությունյանը ասաց, որ աշխատաշուկայի իրավիճակի վրա էականորեն կազդի նաեւ  կառավարության 39-Ն որոշումը, որը ենթադրում է որոշակի խմբերի անձանց անապահովության միավորի փոփոխումը, մասնավորապես` 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող եւ կենսաթոշակի իրավունք ստանալուն մինչեւ 5 տարի մնացած անձանց անապահովության միավորը սահմանվել է 28, եւ 18 տարին լրացած գործազուրկների անապահովության միավորը սահմանվել է 18, որը առիթ կհանդիսանա նշված խմբի անձանց զբաղվածության կենտրոններում հաշվառելու եւ ակտիվ աշխատանք փնտրող լինելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter