HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Նպաստի ստանալու իրավունք է ձեռք բերել 21 043 գործազուրկ

2008թ զբաղվածության ծրագրերի  արդյունքներն այսօր Ուրբաթ ակումբում ներկայացրեց «Զբաղվածության պետական ծառայություն» գարծակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա 2008թ արդյունավետ  գնահատեց, քանի որ տարվա ընթացքում  աշխատանքի է  տեղավորվել  8667 մարդ, իսկ գործազրկության մակարդակը դեկտեմբերի 31-ի  դրությամբ կազմել է 6.3 % տարեսկզբի 6.7%-ի փոխարեն, իսկ անմրցունակ  անձանցից աշխատանքի է  տեղավորվել 187 անձ.

«Նաեւ կազմակերպվել է 4 աշխատանքի տոնավաճառ, որոնց արդյունքում վերջին  երեք ամիսներին աշխատանքի է տեղավորվել  161 աշխատանք փնտրող»: Սոնա Հարությունյանը նշեց նաեւ, որ գործատուների  թիվը աճել է 20%-ով, այսինքն` 3000-ով. «Սակայն դեռեւս  առաջնային նպատակ է մնում խոշոր գործատուների հետ համագործակցության ընդլայման խնդիրը»: Տարեսկզբից գործազրկության նպաստի  ստացման իրավունք է ձեռք բերել  21 043 գործազուրկ` նախորդ տարվա 18 417-ի փոխարեն: 7 գործազուրկ էլ գործուղվել են աշխատանքի  այլ բնակավայրեր, ինչը արդյունք է  գործազուրկներին այլ վայր  աշխատանքի գործուղման համար ֆինանսական աջակցության ավելացմանը. «Ոլորտում սակայն շարունակում է չլուծված խնդիր մնալ գյուղական  աշխատուժի,  հատկապես երիտասարդների զբաղվածությունը, այդ նպատակով  իրականացվել է աշխատուժի ուսումնասիրություն գյուղական համայնքներում»:

Ս. Հարությունյանը ասում է, որ 15 գյուղական  համայնքներում չլուծված  է սպասարկման համապատասխան ոլորտների  առկայության խնդիրը: Նա նշում է, որ  միայն մեկ համայնքում է գործում վարսավիրանոց: «Զբաղվածության պետական ծառայություն» գարծակալության պետը կարեւորեց, որ ԶՊԾԳ համակարգում  ներդրվել է  «Գործ» տեղեկատվական համակարգը, ինչը թույլ է տալիս աշխատաշուկայի մասին  տեղեկատվություն ստանալ ցանկացած ժամի կտրվածքով: Ոլորտի համար դեռեւս խնդիր է զբաղվածության օրենսդրության փոփոխության անհրաժեշտությունը, նոր ծրագրերի ներդրումը, աշխատուժի արտաքին տեղաշարժի կարգավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter