Փորձել է գողանալ 45 կգ ոսկու հումք
Հունվարի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության տրանսպորտային վարչության աշխատակիցները «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Վարդենիս» կայարանի տարածքում կայանված, ոսկու հումքով բեռնված վագոնից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 35-ամյա Արամ Մ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է 45 կգ ոսկու հումք: «Պատճառված վնասի չափը պարզվում է, կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել