Նախագահ Սարգսյանը կմեկնի Շվեյցարիա
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի միջև:
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Շվեյցարահայ համայնքի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել