HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում կանցկացնի

Վաղը՝ հունվարի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում կիրականցնի ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ իշխանությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա): Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter