HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». corruption on my mind

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությունը ցույց է տալիս, թե իրականում ինչ արժեն ՀՀ իշխանությունների հայտարարությունները կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի մասին:

Քուշկյանը իր սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել է տվել բոլոր վերելակավարների խալաթների գրպանները, իբր որպեսզի վերելակից օգտվողները նրանց գրպանը դրամ չգցեն, ինչպես տեղի էր ունենում սովորաբար:

Իրականում, սակայն, այս գործելակերպը միայն արտաքին էֆեկտ ստեղծելու նպատակ ունի, որ կողքից լսեն, տեսնեն, ասեն, թե ահա Հայաստանի իշխանություններն էլ են ուզում պայքարել կոռուպցիայի դեմ:

Որ գրպանները կարելը ձևական բնույթ է կրում, ապացուցվեց «ՀԺ»-ի թղթակիցների երեկվա այցելության ընթացքում. «Էրեբունի» հիվանդանոցի վերելակավարները հաճույքով պարզել են իրենց ձեռքերը և վերցրել առաջարկվող դրամը:

Եթե պարոն Քուշկյանն իսկապես ուզում է պայքարել այս երևույթի դեմ, կարծում ենք՝ նույն էքսպերիմենտը ինքը կարող էր կազմակերպել, և համոզվելով, որ գրպանների կարը օգուտ չի տալիս՝ ավելի արդյունավետ միջոցներ փնտրել:

Իսկ եթե մեր իշխանությունները համարում են, որ սա իսկապես լավ լուծում է, զարմանալ կարելի է, թե ինչու մինչև այժմ կարված չեն նախարարների, ոստիկանների, ավելի ցածր և ավելի բարձր պաշտոնյաների գրպանները: Մի՞թե այն պատճառով, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի թիրախը ինչպես եղել, այնպես էլ շարունակում են մնալ հիվանդանոցների վերելակավարները:

«ՀԺ»-ն լիահույս է, սակայն, որ այս հրապարակումից հետո առողջապահության նախարարը կտրել չի տա վերելակավարների ձեռքերը: Ի վերջո, կոռուպցիայի մեղավորը ոչ թե գրպաններն են ու ձեռքերը, այլ ուղեղները: Հենց սրանից է, որ կաղում են հայրենի իշխանավորները:

Մեկնաբանություններ (2)

Anahit
Քուշկյանը այդպես է արել,որ բոլորը միանգամից իր գրպանը գնա,թողեք իրենց մասնագիտական կարողություններով աշխատեն մեր հայ բժիշկները,մի հիասթափեցրեք նրանց,ինչ էլ որ տալիս են նրանց հիվանդները, չնչին բան է նրանց կատարած դժվարագույն աշխատանքի դիմաց,եթե այդքան մտածում եք հիվանդների մասին դուք արժանին վճարեք բուժաշխատողին,բավարարեք նրանց պահանջները,ստեղծեք լավ աշխատելու բոլոր պայմանները:
armen
Kushkyann tox sksi irenic.Voch mi bjish ashxatavarc chi stanum ,ayd tvum amenic araj ir hivandanocum.Bolory asxatavarci cucakum irenc anvan dimac miay storagrum en ,ayn tonelov Qushkyanin,isk bjisky petq e hivandic pox korzi,sa e paymann usum es ashxati ,che -gna.Ays skzbunqov en ashxatum bolor hivandanocnern.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter