ԼՂՀ փրկարար ծառայությունն ունեցավ նոր տնօրեն
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` հունվարի 26-ի որոշմամբ` ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել Արսեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տեղեկացնենք, որ վարչապետի` հունվարի 24-ին ստորագրած որոշմամբ` այդ պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Վյաչեսլավ Առուստամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել