HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Միհրանյան. «Երեխայի ծիծաղն իմ աշխատանքների ամենաճշմարիտ ու մեծ գնահատականն է»

26_01-mihranՅուրաքանչյուր ամիս www.karikamania.no.sapo.pt ինտերնետային կայքում 66 ծաղրանկարչի միջեւ մրցույթ է անցկացվում, որի պայմանների համաձայն` մասնակիցները ներկայացնում են նախապես որոշված որեւէ հայտնի մարդու ծաղրանկար: Հայաստանը ներկայացնող միակ ծաղրանկարիչըգ Միհրան Միհրանյանը, գրեթե միշտ հայտնվում է լավագույնների առաջին տասնյակում:

Միհրանի շարժերն այնքան համոզիչ են, որ առաջացնում են նույնիսկ նրանց ժպիտը կամ ծիծաղը, ում դրանք «հարվածում են»: «Ամեն մեկի ծիծաղն ինձ համար մեծ ուրախություն է»,- ասում է ծաղրանկարիչը: Նա նաեւ շեշտում է, որ նկարում է սխալները շտկելու, այլ ոչ թե ծաղրելու համար: Առաջին անգամ սիրիահայ Միհրանը Հայաստան եկավ 1999 -ին, այնուհետեւգ 2005-ին եւ որոշեց մնալ հայրենիքում: Միհրանն ունի հայտնի դեմքերի շարք, որը բազմիցս ներկայացրել է իր անհատական եւ խմբակային ցուցահանդեսներում ( Շառլ Ազնավուր, Մհեր Մկրտչյան, Պարույր Սեւակ, Լորիս Ճգնավորյան, «Բիթլզ» քառյակը եւ այլք): Միհրանը խոստովանում է, որ ամենից շատ սիրում է ծաղրանկարել հայ մարդուն, քանի որ, իր խոսքերով, հայ մարդու դեմքն ավելի արտահայտիչ է, քան մյուս ազգերինը, եւ հայերի մեջ անհատականություններն ավելի շատ են: Միհրանը նաեւ երգելու եւ դերասանական ձիրքեր ունի, ինչպես նաեւ ընդօրինակում է բնության ձայները, օրինակգ սոխակի դայլայլը:

- Հումորն օգնու՞մ է ծաղրանկարելուն, թե՞ ընդհակառակը:

- Նախ` պետք է ասեմ, որ այն, ինչը ես անում եմ, ծաղրանկարչություն չէ, այլգ երգիծանկարչություն: Իհարկե, հումորը կարեւոր է: Սա հումոր էգ արված արվեստիգ նկարչության լեզվով: Մի զվարճալի դեպք հիշեցի: Մի մարդ ուզում էր ինձ ծաղրել: Խնդրեց, որ ծաղրանկարեմ իրեն, ապա սկսեց ծխել ու փչել երեսիս: Ուզում էր տպավորություն թողնել աղջիկների վրա: Հետաքրքիր էր նրա դեմքի արտահայտությունը, երբ նրան վերջում ցույց տվեցի իր ծաղրանկարը, որում միայն ծխի քուլաներ էին:

- Մի՞շտ է մարդկանց արձագանքը դրական, երբ տեսնում են իրենց ծաղրանկարը:

- Ես միշտ մարդկանցից թույլտվություն եմ վերցնում: Եթե ուզում է նկարվելգ պետք է, որ դրական լինի: Պատահել է նաեւ, որ նկարեմ առանց մարդկանցից թույլտվություն վերցնելու, ինձ համար: Շատ քչերն են նեղանում: Ես նկարում եմ մարդկանց թերությունները ուրախացնելու նպատակով, այլ ոչ թե վիրավորելու: Հիմնականում ծիծաղում են: 26_01-mihran-1

- Հիշու՞մ ես քո առաջին ծաղրանկարը:

- Հորս նկարն էր... Մինչ այդ մեջս մի ներքին պայքար կարգ նկարելու, պրոֆեսիոնալ ծաղրանկարիչ դառնալու: Բարի նախանձ էր մեջս արթնանում, երբ տեսնում էի ուրիշ ծաղրանկարիչների աշխատանքը եւ մտքում ասում. «Տեսնես կգա՞ մի օր, երբ ես էլ նրանց նման կնկարեմ»: Երբ այդ նկարն ավարտեցի, փշաքաղվեցի. հասկացա, որ արդեն կարող եմ անել այն, ինչն ինձ մոտ չէր ստացվում, իսկ ես շատ էի ուզում, որ ստացվեր: Հենց նկարելը վերջացնում եմ եւ տեսնում մարդկանց ժպիտը կամ ծիծաղըգ ազդվում եմ, ես էլ եմ ուրախանում: Կարծես ամենամեծ վարձատրությունն եմ ստանում: Միշտ երազել եմ, որ գոնե այս գործով մարդկանց հետ շփում ունենամ: Արդեն անցել եմ այդ հանգրվանը: Հոգացել եմ այն մասին, որ իմ արվեստը ներկայացնեմ դրսում, չմնամ սահմանափակ: Դրա համար ճամփորդել եմ 4 երկրովգ Եգիպտոս, Լիբանան, Հորդանան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, աշխատել եմ: Միշտ եւ ամենուր իբրեւ հայ եմ ներկայանում եւ, ի նշան դրա, իմ ծաղրանկարների ներքեւում միշտ Մեծ ու Փոքր Մասիսներն եմ գծագրում: Երեք ու կես տարի է, որ Հայաստանում եմ: Ես հիմա մեկ ծաղրանկարը 3-5 րոպեում եմ անում: Սա տարիների աշխատանք է: Նկարչության միջոցով ծանոթացել եմ նաեւ իմ երկրորդ կեսիգ Հերմինեի հետ: Փոքր տարիքից երազանքներս միշտ արվեստի հետ են կապված եղելգ կամ նկարիչ եմ երազել դառնալ, կամ դերասան, կամ երաժիշտ, կամ էլգ երգիչ: Ես այն կարծիքին եմ, որ նկարչությունը հնարավոր է ինքնուս զարգացնելգ միայն թուղթ- մատիտի հետ շփվելով: Ձայնի դեպքում դա անհնար է: Հալեպում եւ Լիբանանում շատ եմ խաղացել թատրոնում: Կատարել եմ կայսեր, գողի, սակայն հիմնականումգ կատակերգական դերեր, ինչպես, օրինակ, «Միլիոնը հարսանեկան զամբյուղում» հայտնի ստեղծագործության մեջ Նիկոլետտոյի դերը:

- Ասացիր, որ Հայաստանում դժվար է ծաղրանկարելով ապրուստ վաստակելը: Դա չի՞ խանգարի հայրենիքում մնալու քո մտադրությանը:

- Ես Հայաստանը սիրում եմ: Հայերը լավ, սուր աչք ունեն, շատ լավ քննադատողներ եւ գնահատողներ կան: Ես շատերին եմ սիրով նկարում ու նվիրում իրենց ծաղրանկարները: Եթե նորմալ պայմաններ ստեղծվեն, եւ մարդկանց մտածելակերպը փոխվի, կմնամ, սակայն այսօր դրսում ավելի շատ հնարավորություններ ունեմ, հիմնականում արաբական երկրներում: Արաբներն ինձ ավելի բարեհամբույր են վերաբերվում ու լավ են գնահատում: Էնտեղ մեծահարուստ մարդիկ պատրաստ են ինձ հովանավորել, իմ մեկենասը լինել: Ծաղրանկարչության միջոցով կարողացել եմ նաեւ տարբեր երկրների կարծիքն ուսումնասիրել այս արվեստի եւ դրա նվիրյալների մասին: Ուրիշ երկրներում ակնածանքով են վերաբերվում իմ արվեստին եւ դրա ներկայացուցիչներին: Ափսոս, որ Հայաստանում այդպես չէ: Եթե, օրինակ, Օպերային թատրոնի մերձակայքում փորձում ես ծաղրանկարել, ապա ռաբիս տղաներ են գալիս եւ անպայման փորձում են ծաղրել:

- Հայաստանում ծաղրանկարչությունն այսօր ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

- Ծանոթ եմ այստեղի ծաղրանկարիչներից շատերի հետ, սակայն նրանք հիմնականում թերթի ծաղրանկարիչներ են: Մարդկանց ճանաչելը շատ կարեւոր է ծաղրանկարչի վարպետությունը որոշելու համար: Ինձանից բացի, Հայաստանում կա եւս մեկ մարդգ Հարութ Չալիկյանը, որ կարողանում է շատ արագգ 5 րոպեում մարդուն ծաղրանկարել: Կան նաեւ մարդիկ, որ ուղղակի նկարելու լավ տեխնիկա ունեն: Ամեն մեկը մի բանում է զորեղ: Ամենադժվարը մարդուն ծաղրանկարելն է: Ինձ ծանոթ հայ ծաղրանկարիչներից շատերը ՀՀ ծաղրանկարիչների ասոցիացիայի անդամ են: Ես նույնպես, 3 տարի առաջ` Հայաստան գալու առաջին իսկ օրերին, անդամագրվեցի այդ ասոցիացիային: Միշտ մասնակցում էի ապրիլմեկյան ցուցահանդեսներին: Մի անգամ էլ, երբ հերթական ցուցահանդեսի համար ներկայացրեցի 10 գործ, ընտրեցին դրանցից 4-ըգ ասելով, որ այդքանի համար տեղ չկա: Շատ մեծ էր իմ հիասթափությունը, երբ իմ մերժված ծաղրանկարների փոխարեն այնտեղ տեսա անհեթեթ լուսանկարներ: Այդ օրվանից դադարեցի անդամակցել: Ցավալի է, բայց պետք է ասեմ, որ մահմեդականներն ինձ հետ երբեք այդպես չէին վարվի:

- Ի՞նչ է քեզ տվել ծաղրանկարչությունը:

- Ծաղրանկարչությունն ինձ շատ մեծ ճանաչողություն է տվել: Ինձ ոգեշնչում է մարդկանց ժպիտը եւ ծիծաղը: Ես մի քանի րոպեում կարողանում եմ ներթափանցել մարդու էության մեջ եւ ամեն ինչ իմանալ նրա մասին: Մարդկանց բախտը նայելու պես մի բան է: Նկարելու ընթացքում ես կարող եմ հարցեր տալ, որոնցից մարդիկ անակնկալի են գալիս, որովհետեւ ճշմարտությունն եմ ասում: Ամեն մի գիծ իր դերն ունի ծաղրանկարչության մեջ: Գործս ավարտելուց հետո միայն ինձ գետնի վրա եմ զգում: Ծաղրանկարիչ ծնվում են: Ծաղրանկարիչը պետք է շատ մաքուր լինի, շա~տ: Կեղտոտ ծաղրանկարչի չեմ պատկերացնում, քանի որ ծաղրանկարիչն իր էությամբ սխալներ շտկող է: Դրա համար էլ ծաղրանկարիչները թվով շատ քիչ են: Ամենաշատ ծաղրանկարիչներն ապրում են Իտալիայում, Բելգիայում եւ Գերմանիայում, այդ թվումգ նաեւ աշխարհի թիվ 1 ծաղրանկարիչըգ Սեբաստիան Կրյուգերը: Ես միշտ ինտերնետի միջոցով կապ եմ պահպանում Եվրոպայի բոլոր առաջատար ծաղրանկարիչների հետ:

- Ու՞մ ես համարում քո ուսուցիչը:

- Ծաղրանկարչության մեջ ուսուցչի կարիք առանձնապես չկա: Սովորում եմ բնությունից: Շնորհի վրա աշխատել, կատարելագործել է պետք, որպեսզի ինչ-որ բանի հասնես: Սա միակ արվեստն է, որն ուսանելու համար աշխարհում ոչ մի ուսումնական հաստատություն չկա: Սա նաեւ մարդկանց հոգեբանությունն ուսումնասիրող արվեստ է, մարդկանց հետ շփվելու յուրատեսակ միջոց: Իսկ ընդհանրապես, իմ ամենամեծ ուսուցիչը երեխաներն են: Երեխայի ծիծաղն իմ աշխատանքների ամենաճշմարիտ ու մեծ գնահատականն է:

- Ի՞նչ է քեզ համար երաժշտությունը: Այն, կարելի է ասել, քո երկրորդ մասնագիտությունն է, որին տիրապետելու համար դու այժմ սովորում ես կոնսերվատորիայում:

- Երաժշտությունն իմ արյան մեջ է, ինչպես մյուս արվեստները: Ես օրը 24 ժամ շնչում, ապրում եմ երաժշտությամբ: Այն միշտ ինձ հետ է: Կարող եմ ամբողջ օրը, առանց դադարի երաժշտություն լսել, բայց 24 ժամ շարունակ չեմ կարող նկարել: Շատ եմ սիրում Բեթհովենի, Շուբերտի ստեղծագործությունները, նաեւգ կոմիտասյան մշակումները: Բեթհովենն ինձ առանձնահատուկ կերպով է ոգեշնչում: Միշտ լսում եմ մաքուր երաժշտություն, հատկապես մեր հոգեւոր երաժշտությունը, որն ավելի հարուստ եւ հին է: Շատ կցանկանայի, որ մեր նոր սերունդն էլ լսեր: Ինձ շատ է մտահոգում մեր հեռուստատեսությունը, որ բարձր, մաքուր արժեքների փոխարեն ռաբիս է գովերգում: Ինձ մտահոգում է համընդհանուր ռաբիսը, որ տիրում է այստեղ ամենուր եւ հրամցվում մեզ ակամայիցգ փողոցում, ուսումնական հաստատություններում, հեռուստաեթերից: Ինձ մտահոգում է նաեւ այն հարցը, թե ինչու՞ է ամենազանգվածային լրատվամիջոցը ծառայում ցածրաճաշակ բաները քարոզելուն: Մահմեդական աշխարհում արվեստը եւ դրա նվիրյալներն ավելի հարգված են, քան մեզանում: Մեզ մոտ արվեստը, արվեստագետը մի տեսակ արհամարհված են, բայց չէ՞ որ մենք հին, հարուստ մշակույթ ունեցող ազգ ենք:

- Կա՞ մի բան, առանց որի քո կյանքը չես պատկերացնում:

- Առաջինը սերն է: Ամեն ինչը սիրելով է: Կյանքի ամենամեծ բանը սերն է: Սիրելով ամեն ինչ կլինի: Սիրելով ես մարդկանց ուրախացնում, քո գործով զբաղվում, ուրիշներին ուրախություն ու հաճույք պարգեւում: Արվեստի հանդեպ սերը պատճառ դարձավ, որ ես հանդիպեմ իմ ամբողջ կյանքի մեծ սիրունգ Հերմինեին: Արվեստը մեզ մոտեցրեց: Մի լուսանկար ունեմ եւ ուր որ գնացել եմ, միշտ ինձ հետ տարել եմ: Կանխազգացումս հուշում էր, որ այդ լուսանկարը ճակատագրական կդառնա, եւ այդ օրը եկավ... Հերմինեի եւ իր ընկերուհու հետ հանդիպեցինք Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Խնդրեցին, որ իրենց ծաղրանկարեմ, այնուհետեւ, որպես հիշատակ, երեքով լուսանկարվեցինք: Անցավ մոտ երեք տարի: Միշտ մտածում էի, թե տեսնես ու՞ր է այդ աղջիկը, ինչո՞վ է զբաղվում... Մի օր օպերայում համերգ էի լսում: Պարզվեց, որ նստած եմ Հերմինեի ընկերուհու կողքին: Նրան էլ, բոլորի նման, ցույց տվեցի Հերմինեի հետ մեր լուսանկարըգ հուսալով, որ, միգուցե, կճանաչի նրան: Նա ասաց, որ ոչ միայն ճանաչում է Հերմինեին, այլեւ գիտի, որ նա էլ ինձ է փնտրում: Մեր հանդիպումը չուշացավ... Հաջորդ օրը կոնսերվատորիայի բուֆետում Հերմինեն գտավ ինձ, ավելի ճիշտ` մենք իրար գտանք... Մենք շատ նմանություններ ունենքգ սիրում ենք մարդկանց հետ շփվել, աշխատել, սուր աչք, հումոր ունենք: Եթե ծաղրանկարիչ չլինեի, ապա Հերմինեի հետ չէի ծանոթանա:

Նարինե Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter