HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղբանտարկյալների կոմիտեն կոչ է անում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն ԵԽԽվ վեհաժողովին կոչ է անում զրկել ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից: «Հայաստանում չկա Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված խորհրդարան եւ այդ պատվիրակությունը չի ներկայացնում մեր ժողովրդի շահերը: Հայոց խորհրդարանն այսօր ընդամենը սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական հակառակորդներով լցրած, ՀՀ գործադիր իշխանության կցորդն ու շահերի արտահայտիչն է: Սեփական ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով ՀՀ գործող իշխանությունները ընտրությունները բացահայտորեն կեղծելուց հետո ձեռնամուխ եղան ժողովրդի արդար բողոքը բռնությամբ ու զենքի ուժով ճնշելու գործին, ինչի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց տաս մարդ, եղան բազմաթիվ վիրավորներ, իսկ հարյուրավոր ակտիվիստներ եւ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք բանտեր նետվեցին, որոնցից վաթսունը անազատության մեջ են մինչ օրս: Չնայած ԵԽԽՎ ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերին, ՀՀ իշխանությունները վերջին տաս ամիսների ընթացքում քաղբանտարկյալներին ազատելու եւ երկրում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ոչ մի իրական քայլ չեն կատարել, բացի ոչինչ չասող եւ ձեւական խոստումներից: Մենք վստահ ենք, որ միայն Ձեր կողմից ցուցաբերված սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, ներառյալ ՀՀ պատվիրակության ձայնի իրավունքից զրկումը, կսթափեցնեն ՀՀ իշխանություններին, կնպաստեն ՀՀ-ում լարված մթնոլորտի թուլացմանն ու քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter