HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». վարչապետը պատմեց իր ընտանիքի մասին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ իր կինն ու երեխաները Հայաստանի քաղաքացիներ չեն:

Վարչապետը տեղեկացնում է, որ իր ընտանիքի բոլոր անդամները՝ կինը և երեք երեխաները, ունեն ՀՀ քաղաքացիություն: «Այլ կերպ լինել չէր էլ կարող: Մեր օրենսդրության համաձայն՝ երեխան, ում ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն»,- նշել է նա:

Տիգրան Սարգսյանի դուստրը ծնվել է 1985-ին Երևանում: Հետագայում երկար տարիներ բնակվել է Իսպանիայում, որտեղ նրա կինը ռուսաց լեզու էր դասավանդում իսպանական առաջատար համալսարաններից մեկում: Կնոջ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո նրանք վերադարձել են Երևան:

Աղջիկը սովորել է հայկական դպրոցում, ամուսնացել է, ամուսնու հետ երեք տարի ապրել է Մոսկվայում, որտեղ ամուսինը սովորում էր ասպիրանտուրայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո նրանք մշտական բնակության են վերադարձել Երևան: Երկու տարի առաջ վարչապետին թոռնուհի են նվիրել:

Տ.Սարգսյանի որդիները՝ Աբգարն ու Մարկոսը, ծնվել են Իսպանիայում: Հայաստան վերադառնալուց հետո Աբգարը Երևանում դպրոց է գնում, իսկ Մարկոսը հաճախում է մանկապարտեզ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմել է նաև, թե ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ: Նրանք ծանոթացել են Լենինգրադում ուսանելու տարիներին: Նրա կինն այսօր Հայաստանում զբաղվում է երեխաներով, որպեսզի որդիները ստանան հայեցի դաստիարակություն, հաճախեն հայկական դպրոց:

Լուսանկարը՝ tigransargsyan.am կայքից

Մեկնաբանություններ (3)

Սամվել
տեսնես ետ խեղճ մարդը մի աշխատավարձով ոնց է ընտանիքը յոլա տանում...
natalya
Հետաքրքիր է՝ Իսպանիայում երկքաղաքացիություն կարելի է ընդունել թե ոչ
rita
orinakeli yntaniq yrish el inch karox er liner mardy tesqic chi erevym vor normal yntaniq piti ynenar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter