Ղարաբաղում մարդատար տաքսիների լիցենզիայի տրամադրման գործընթացը կավարտվի մարտի 1-ին
Ղարաբաղում ընթացքի մեջ է մարդատար տաքսիներով ուղեւորափոխադրումների համար լիցենզիայի տրամադրման գործընթացը, որը, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանի հավաստմամբ, կավարտվի մարտի 1-ին:
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից, ներկայումս մարդատար տաքսիներով ուղեւորափոխադրման ծառայություն են մատուցում 27 կազմակերպություններ եւ 56 ԱՁ-ներ:
Տեղեկացնենք, որ այս ոլորտում սակագներն իրարից չեն տարբերվում: 1.5 տարի առաջ որոշ ընկերություններ փորձում էին ինչ-որ զեղչեր սահմանել, սակայն դրանք երկար չտեւեցին:
Մայրաքաղաք Ստեփանակերտում ծառայության նվազագույն գինը կազմում է 600 դրամ /մինչեւ 5կմ/, իսկ մայրաքաղաքից դուրս ծառայություն մատուցելու դեպքում 1կմ-ի գինը 140 դրամ է: Սակագնի հետ կապված հասարակության շրջանում ժամանակ առ ժամանակ դժգոհություններ են եղել, սակայն դրանք որեւէ կերպ չի ազդել ոլորտում գործող ընկերությունների եւ ԱՁ-ների կողմից սահմանված գների վրա: Մնում է հարցը քննարկվի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում, որն ինչ-որ չափով կարող է կարգավորել ոլորտի սակագները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել