HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ձայնից չի զրկի

Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկվելու է Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու: ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում, որտեղ քննարկվել է հայաստանյան պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել-չկիրառելու հարցը, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի ներկայացրած առաջարկությունների մեջ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, չի մտնում հայաստանյան պատվիրակությանը սանկցիայի ենթարկելը: «Այնուամենայնիվ, շարունակելու է Մոնիտորինգի հանձնաժողովը իր աշխատանքը, մոնիտորինգը Հայաստանի գործընթացների նկատմամբ», - հավելել է Հարությունյանը: - «Վերահսկողությունը լինելու է բավականին լուրջ եւ բարձր մակարդակի»: «Մեր որոշումը եղավ այնպես, որ եթե մնար հին ձեւակերպումներով` զրկելը ձայնի իրավունքից, դա իրավաչափ էր, բայց, քանի որ փոփոխվել է, չզրկելը նույնպես իրավաչափ է: Այսինքն` մեր հանձնաժողովը տվեց եզրակացություն` հաշվի առնելով վերջին փոփոխությունները»,- “Ազատություն” ռադիոկայանին փոխանցել է կանոնակարգի հանձնաժողովի նիստին մասնակցած Արմեն Ռուստամյանը: «Պարզապես այս փուլում որոշվել է, որ սանկցիա չկիրառվի, որովհետեւ քաղաքական կամքի առկայություն արձանագրվել է», - տեղեկացրել է  Ռուստամյանը` հավելելով, որ մյուս քննարկումը կլինի, հավանաբար, փետրվար-մարտ ամիսներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter