HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը ԱՍԱԼԱ-ի նահատակների օրն է

ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը 1982թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 3-ին, մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա և պայթեցրեց այն:

Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպա և շարքային, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:

Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը: Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել:

Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին:

Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց, ինքնասպան եղավ. վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները:

Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:

Լևոն Էքմեքչյանը կախաղան հանվեց Թուրքիայում...

Այդ օրը նշվում է որպես ՀԱՀԳԲ նահատակների օր: Օգոստոսի 7-ին՝ ժամը 17-ին, «Հայազն երիտասարդների միաբանության» անդամները ASALA-ի մի քանի անդամների հետ Եռաբլուրի կամարների մոտից երթով կքայլեն դեպի ԱՍԱԼԱ-ի նահատակների գերեզմանոց:

«Հայազն երիտասարդների միաբանության» լրատվական հանձնախումբ

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Լևոն Էքմեքչյանը inch vor tex taxvats e?.....Nkarum ajitsn e inkny (sev vernashapikov).
Garo
Haverzh parrq nororya antsnourats fedayineroun, aghotq arr Asdvadz A.S.A.L.A.-i Nahadagnerou khngeli hishadagin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter